ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության առնչությամբ (տեսանյութ)
Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ անգլերեն զեկույցը՝ Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Վազաշեն, Չինարի, Ոսկեվան և Այգեհովիտ գյուղերի գնդակոծության առնչությամբ կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ։
Տեսանյութում Google Earth ծրագրի օգտագործմամբ ինտերակտիվ եղանակով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս սեպտեմբեր ամսին գնդակոծության ենթարկված մանկապարտեզներն ու դպրոցները, քաղաքացիական տներն ու շենք-շինությունները, ինչպես նաև Վազաշեն գյուղում երեխաների պարի ժամանակ տեղի ունեցած կրակոցները:
Զեկույցը հասանելի է այստեղ: