Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր գրասենյակում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հանդիպմանը քննարկել են տիկին Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների՝ Արցախում իրականացվելիք գործունեության հնարավոր ուղղությունների հարցը:
Աննա Հակոբյանն ընդգծել է, որ Արցախը լինելու է նշյալ հիմնադրամների ծրագրերի անբաժանելի մասը: Երկուստեք շեշտադրվել է մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերի կարևորությունը:Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի վերաբերյալ՝ կարևորելով Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրների միջազգայնացումը եւ Արցախի միջազգային ընդգրկվածության աստիճանի բարձրացումը: