Ազոյանի մերկ լուսանկարը նրան դուրս թողեց ՔՊ ցուցակից
Շաբաթներ առաջ դերասան Հովհաննես Ազոյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի անպայման լինել նոր ձևավորվող Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»,- ասել էր Ազոյանը:
Այս հայտարարությունից առաջ էլ Հովհաննես Ազոյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցություն անդամագրվելու դիմում է ներկայացրել։
Պատգամավոր դառնալու Ազոյանի հրապարակային ցանկությունից հետո սոցիալական ցանցի հազարավոր օգտատերեր սկսեցին շրջանառել դերասանի մերկ լուսանկարը, որը ամիսներ առաջ հայտնվել էր համացանցում։ Այս լուսանկարի տարածումը մեծ աղմուկ բարձրացրեց։
Երեկ ԿԸՀ ներկայացվեցին կուսակցությունների նախընտրական ցուցակները, և վերջնականապես հաստատվեց, որ Հովհաննես Ազոյանը Ազգային Ժողովը գունավորելու հնարավորություն չունի, քանի որ «Քաղաքացիական պայամանագիրը» չի «որդեգրել» նրան։ ՔՊ-ում հասկացել են, որ Ազոյանի մերկ լուսանկարը շատ կարող է շահարկվել, ուստի որոշել են նրան չընդգրկել ցուցակ։
Աղբյուրը՝ Politik.am