Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ի՞նչ է բնութագրում Փաշինյանի կողմից կազմված ընտրական ցուցակը. Տեսանյութ

Եվ այսպես, երեկ ժամը 18.00 –ի դրությամբ հայտնի դարձան քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները, որոնք պատրաստվում են մասնակցել գալիք ընտրություններին:

Թե ինչ նոր փուլ կբացվի քաղաքական դաշտում այս ընտրություններից հետո, դեռ կխոսենք, իսկ այսօր փորձենք հասկանալ, թե այս կամ այն քաղաքական ուժը ինչու է այս կամ այն ընտրական ցուցակով հանդես եկել:

Քանի , որ այս ընտրությունների ֆավորիտը հայտնի է, սկսենք նրանց ցուցակի վերլուծությունից:

Ինչ է հուշում Փաշինյանի Ցուցակը

Սկսենք առաջին եռյակից: Փաշինյանը՝ հասկանալի է, Արարատ Միրզոյանի 2-րդ տեղում լինելը նշանակում է, որ նա լինելու է ապագա իշխանության, այսպես ասած, «Փաշինյանի տեղակալը»:

Այդպիսի տեղակալներ բոլոր ղեկավարներն էլ ունեցել են: Օրինակ, Տեր-Պետրոսյանի տեղակալը համարվում էր Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանի տեղակալը համարվում էր Սերժ Սաչգսյանը, Սերժ Սարգսյանի տեղակալը համարվում էր Հովիկ Աբրահամյանը:

Եվ ահա Փաշինյանի տեղակալն է լինելու Արարատ Միրզոյանը:

Երրորդ հորիզոնական՝ Լենա Նազարյանը, ոչ միայն գենդերային սկզբունքով է ընտրված, թեև դա էլ կա: Կարծում էնք, որ ընտրական ցուցակի իր այս տեղը նշանակում է, որ նա հավանաբար ընտրվելու է ապագա ԱԺ նախագահի պաշտոնում:

Հաջորդ հուշող գործոնն այն է, թե ովքեր են ներկայացնում առաջին տասնյակը: եվ այսպես, 4-րդ տեղում Ավինյանն է, իսկ 5-րդը՝ Արաիկ Հարությունյանը: Սա նշանակում է, որ նրանք շարքային նախարարներ չեն, այլ ավելի մեծ բաների են հավակնելու: Հակառակ դեպքում, այս տասնյակում կլինեին նաև մյուս նախարարները:

Հետաքրքիր է, որ Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքաելյանը ավելի առաջ են անցել նախարարներ Մակունցից ու Պապիկյանից:

Իսկ սա նշանակում է, որ Ալենն ու Սասունը, այսպես ասած, «քաղ բյուրոի»-ի անդամներ են, ի տարբերություն վերը նշած նախարարների:

Ալենը հադես է գալիս «ազատ նկարչի» կարգավիճակով, իսկ Սասունը այս թիմի գլխավոր «երկրապահն է»:

Հետաքրքիր է Զարուհի Բաթոյանի կարգավիճակը, ով նախարար չէ, սակայն պատվավոր 10-րդ տեղն է զբաղեցնում՝ առաջ անցնելով նախարարների մեծ մասին:
Սա նշանակում է, որ Բաթոյանը Փաշինյանի կադրային բանկի արժեքավոր անդամն է համարվում:

Հաջորդ տողերը ցույց են տալիս, թե ովքեր են լինելու Նիկոլի, այսպես ասած, «парт-хоз» ակտիվի անդամները: Քանի որ նրաք հանրությանը ոչինչ չեն ասում, անիմաստ է նրանց մասին վերլուծություն անելը:

Նշենք, որ սովորաբար այդ զանգվածը պիտի որ իրենց ծրագրերով հանդես գային, որպեսզի գոնե պարզ լիներ, թե իրենք ինչ պատկերացումների տեր մարդիկ են:
Հետո գալիս է, այսպես ասած, «հարսանյաց գեներալների» հերթը, որոնք պետք է ցույց տան Փաշինյանի ցուցակի, իբր, ներառական բնույթը: Այսպես, ցուցակում կլինեն նախկին «լուսավոր» Հայկ Կոնջոյանը, նախկին ՀՀԿ-ականներ Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը: Նախկին ՀՀՇ-ականներ Հովհաննես Իգիթյանն ու Անդրանիկ Քոչարյանն ու նախկին ԲՀԿ-ական սպորտսմեններ Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միզոյանը:

Վերջիններս Ծառուկյանից հատուկ տարանջետվելու համար նշում են, որ ուրախ են , որ մասնակցում են քաղաքականության մեջ, ի տարբերություն նախորդ ժամանակների:

Ցուցակը եզրափակում են Փաշինյանի բարեկամները, աներոջ որդին՝ Հրաչյա Հակոբյանն ու եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, դրանով իսկ ցույց տալով, որ վարչապետը չի խրախուսելու, այսպես կոչված, ԽԾԲ- ների ինստիտուտը իր կառավարման ընթացքում:

Ընդհանուր առմամբ, ամփոփելով այս ցուցակը կարող ենք հետևյալ հետևությունն անել:

Առաջին

Ցուցակը բնականաբար ներառական չէ, ինչը վատ է, եթե հաշվի առնենք, որ այս ուժը դառնալու է իշխող:

Երկրորդ

Նույնիսկ տեխնոլոգիական տեսանկյունից ցուցակում շատ քիչ են արհեստավարժները: Միգուցե նրանք ակտիվ են եղել ֆեյսբուքում, սակայն պրակտիկ կառավարման փորձ չունեն: Նույնիսկ չունեն առարկայական տեսակետներ ու պատկերացումներ իրենց ոլորտների մասին, բացառությամբ մեկ-երկուսի:

Երրորդ

Ցուցակի կորիզը բաղկացաց չէ խարիզմատիկ դեմքերից: Նրանք միշտ եղել են Փաշինյանի ստվերում և դժվար է ասել, թե ինչի են ունակ: Իսկ նրանց հոգեբանական կախվածությունը Փաշինյանի վարկանիշից նրանց էլ ավելի է դարձնելու զգուշավոր, և կամաց կամաց կարող է գնալ այս ուժի ՀՀԿ- ացման գործընթացը: Այս վտանգը շատ առարկայական է, հաշվի առնելով վերը նշված գործոնները:

Հաշվի առնելով այս գործոնները, կարող ենք ասել, որ ապագա իշխող ուժը ունենալու է, այսպես կոչված, «բուրգային կառավարման» համակարգ, որտեղ որոշիչը լինելու է Փաշինյանի խոսքը:

Հավանաբար, այս ցուցակը այնպես է կազմվել , որպեսզի Փաշինյանը ելքում ստանա հենց այդպիսի պատկեր:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>