Ինչո՞ւ Մանե Թանդիլյանը մինչեւ հիմա չի պատժել իր նախորդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում էր ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից: Նա իր պաշտոնը լքեց թավշյա հեղափոխությունից հետո միայն, սակայն այդպես էլ չի կանգնել արդարադատության առաջ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանից դեռ մինչեւ հրաժարականը թերթը հարցրել է՝ ինչո՞ւ մինչեւ հիմա չի պատժվել նրա նախորդը: Թանդիլյանը հայտարարել է, թե բյուջեից որեւէ դրամի յուրացում կատարած անձինք արժանի են խստագույն պատժի, որ դա հավասարազոր է դավաճանության: «Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու, հնարավոր չէ իրավիճակ, որ ես ունենամ տեղեկություն, ու որեւէ մեկը վրիպի, ես համապատասխան ատյաններին չդիմեմ այդ առումով»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: