Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Լրագրողները՝ պատգամավորի թեկնածուներ. ովքե՞ր են ընդունել քաղաքականությամբ զբաղվելու առաջարկը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մի շարք լրագրողներ և խմբագիրներ առաջադրվելու են պատգամավորի թեկնածուներ՝ հիմնականում իշխող «Իմ քայլը» դաշինքի ցուցակով:

Մասնավորապես, «Ազատություն» TV-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանն առաջադրվելու է Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքով: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ նաև դիմում է գրել, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Հարցին՝ ու՞մից է առաջադրվելու առաջարկ ստացել, Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց տեղեկությունները ճշտել կուսակցության մամուլի ծառայությունից: ՔՊ-ից, սակայն, առաջարկում են սպասել ցուցակների պաշտոնական հրապարակմանը:

Factor.am-ի տեղեկություններով՝ Սիսակ Գաբրիելյանը լինելու է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում, ինչպես նաև առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակում է լինելու նաև «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Գեղարքունիքի մարզում:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Թագուհի Թովմասյանը: Մեր հարցին, թե ումից է ստացել առաջարկը, վերջինս պատասխանեց, որ ՔՊ-ից և հայտնեց, որ զբաղեցնելու է համամասնական ցուցակի 68-րդ տեղը։ Ի դեպ, մեր հարցին ի պատասխան՝ Թովմասյանը նշեց, որ կուսակցությանն անդամագրվելու պահանջ չի եղել:

«Իմ քայլը» դաշինքով է առաջադրվում նաեւ «Հանրային» Հ/Ը-ի լրատվական ծրագրերի ղեկավար Վահագն Թևոսյանը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում:

Նա միաժամանակ նշել է, որ չգիտի, թե համամասնական ցուցակի որ տեղում է։ Այս ցուցակում է լինելու նաեւ «Հայկական ժամանակ»-ի տնօրեն Հայկ Գևորգյանը:

Տեղեկություններ կան, որ «Ժամանակ» թերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ևս առաջադրվելու է, բայց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: Այս տեղեկությունը, սակայն, ճշտել չհաջողվեց։

«Փաստ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանն էլ լինելու է ԲՀԿ ցուցակում: Նա ռեյտինգայինով առաջադրվելու է Տավուշի մարզում: Իսկ ահա ՀՅԴ ցուցակով էլ առաջադրվելու է «Երկիր Մեդիա» ՀԸ-ի լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նա ռեյտինգային թեկնածու է լինելու Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք և Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքներում։

Նշենք, որ վաղը ժամը 18:00-ին ավարտվում է նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 8-ը լռության, իսկ 9-ը ընտրության օրն է:

Factor.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>