ՀՀԿ կանանց խորհրդի եւ Երիտասարդական խորհրդի ղեկավարները փոխվել են
ՀԿ խորհրդի այսօրվա նիստից հետո Վիգեն Սարգսյանը լրագրողներին ասել է, որ փոխվել են ՀՀԿ կանանց խորհրդի եւ Երիտասարդական խորհրդի ղեկավարները: Հերմինե Նաղդալյանին կանանց խորհրդի ղեկավարի պաշտոնում փոխարինելու է Կարինե Աճեմյանը, իսկ կարեն Ավագյանին՝ Հայկ Մամիջանյանը, ով Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի տնօրենն է:
Վիգեն Սարգսյանը նշել է նաև, որ կադրային այս փոփոխությունը կուսակցության արդիականացման համար է: