Պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում.
«Հարգելի ուսանողներ ջան, սիրելի կոլեգաներ և ընկերներ...
Այսօր դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ԺՈՂ-ի/ պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար: Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: Թե ինչ է տվել ինձ Ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել...Ժողն ինձ տվել է ամենակարևորը. Ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես Ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից... Սիրում եմ իմ բուհն ու բոլորիդ»: