Չարենցավանում դպրոցականները ճանապարհ են փակում (տեսանյութ)
Դիտել նաև
303 միլիոն դրամ, հրատապ գնումներ, ցույցերի ժամանակ օգտագործվող սարքեր
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար)
Ցույց՝ Թբիլիսիում․ ԵՄ ներկայացուցչության դիմաց հրապարակեցին Արցախի ԱԺ խմբակցությունների ուղերձը (տեսանյութ)
Սփյուռքի ավելի քան 50 քաղաքաներում ցույցեր կանցկացվեն
ԱՄՆ-ում պրո-պաղեստինյան ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք՝ պահանջելով են անհապաղ հրшդադար հաստատել Գազայի հատվածում (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Չարենցավանի թիվ 3 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են սկսել: Նրանք պահանջում են իրենց դպրոցի տնօրեն Լուսինե Կարապետյանի վերադարձը՝ չընդունելով նորընտիր տնօրեն Աննա Բալյանին: Այս պահին նրանք բողոքի երթ են անցկացնում Չարենցավանի փողոցներով՝ տեղ-տեղ փակելով ճանապարհները:
Երթն ուղեկցող ոստիկաններն էլ հորդորում են երթն անցկացնել՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու: Ցուցարարները երթի ընթացքում վանկարկում են՝ Բալյան, հեռացիր, կամ՝ Կարապետյան, Կարապետյան: Կազմակերպիչներից մեկը որոշեց կանոնակարգել վանկարկումների հարցը. «Երեխեք ջան, ինչ անում ենք, անում ենք միասին, ուրեմն որոշում ենք՝ երկու հատ ծափ, հետո՝ Կարապետյան: Գնացինք»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի տեսանյութում: