Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել
Երեկ, նոյեմբերի 10-ին՝ ժամը 23:15-ին, Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախլցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Տուժածների հոսպիտալացման վայրն ու առողջական վիճակը ճշտվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: