Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն է ստանում
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մոտ երկու ամիս առաջ կրկին դիմել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Այսօր Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանի դիմումին ընթացք է տրվել, և նա շուտով կստանա ՀՀ քաղաքացիություն։
Այս մասին հայտնել են նաև «Սասնա ծռեր» կուսակցության անդամները Գյումրիում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ՝ հավելելով, թե Սեֆիլյանն այսուհետ ունի ընտրելու իրավունք, սակայն ընտրվելու իրավունք դեռևս չունի։