Նատալյա Օրեյրոն առաջին անգամ համերգ կտա Երեւանում (տեսանյութ)
Ուրոգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրով համերգ կունենա Երեւանում: Նա հանդիսատեսին կներկայանա 2019 թ. ապրիլի 7-ին «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում: Համերգը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
41-ամյա Նատալյա Օրեյրոն հայաստանցիներին հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նա առաջին անգամ է ելույթ ունենալու Հայաստանում: Հետխորհրդային երկրներից նա հաճախ լինում է Ռուսաստանում, համերգներ ունենում այնտեղ:
Երեւանյան համերգի օրը պատահական չի ընտրված. այն նվիրված է Մայրության եւ գեղեցկության տոնին: Սկիզբը 19:00-ին է: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: