Գալուստյանը վիրավորել է չեչեններին՝ նմանակելով Կադիրովին (տեսանյութ)
Դիտել նաև
Արկադի Դումիկյանի և Միխայիլ Գալուստյանի տեսահոլովակի BACKSTAGE կադրերը
Միխայիլ Գալուստյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն
«Այս օրվա նշանակությունը ժամանակի ընթացքում չի թուլանում»․ Միխայիլ Գալուստյանը՝ Հայոց ցեղասպանության մասին
«Ինքնազգացողությունս զզվելի էր». Միխայիլ Գալուստյանը հայտնել է, որ հիվանդացել էր կորոնավիրուսով
Միխայիլ Գալուստյանը թողարկել է «Золото» տեսահոլովակը. Տեսանյութ
Չեչնիայի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել Instagram-ում տեղադրված Միխայիլ Գալուստյանի հումորային հոլովակից, որում նա նմանակել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:
Հոլովակում Գալուստյանը հանդես է գալիս Կադիրովի կերպարով, որը Գրոզնիում դիմավորում է հումորիստ Ալեքսանդր Ռևային և ծանոթացնում տեղի կենդանական աշխարհին: Սկզբում հումորիստը պատմում է ռնգեղջյուրների և խլուրդների մասին, որից հետո Ռևան, աքլոր տեսնելով, հարցնում է, թե ինչ թռչուն է դա:
«Ինչ ես դու ինձ ասում, մեզ մոտ Չեչնիայում աքլորներ չկան, դա հավի ամուսինն է»,- պատասխանում է Գալուստյան-Կադիրովը:
Չեչենները Գալուստյանի կատակները համարել են հիմար և ոչ ծիծաղելի:
Տեսանյութը՝ այստեղ: