ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան

Ես հաստատ առաջադրվելու եմ. Մարգարիտ Եսայան

Ամենայն հավանականությամբ, իշխող նախկին կուսակցությունը՝ Հանրապետականը, կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ այժմ թեկնածուների փնտրտուքների մեջ է, չնայած շատ են հնչում կարծիքներ, որ ՀՀԿ-ն նույնիսկ շանսեր չունի խորհրդարանում հայտնվելու համար: Հաշվի առնելով ՀՀԿ-ի կողմից ընտրական օրենսգրքի փոփոխոթյունների տապալումը` ռեյտինգային ընտրակարգի մնալը ձեռք է տալիս այդ կուսակցությանը, քանի որ կուսակցությունում դեռ կան մարդիկ, ովքեր առանձին տարածքներում կարծում են, որ համբավ ունեն եւ կարող են բավականաչափ ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար:

Թեպետ թավշյա հեղափոխությունից հետո հասարակության մեծ մասին թվում է, թե Հանրապետականի շանսերը անհույս են, սակայն հարցումներ կան, որոնք ցույց են տալիս, որ տվյալ ուժը խորհրդարանում կարող է նույնիսկ երկրորդ ուժը լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո: Օրինակ, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, խոսելով ՀՀԿ-ի շանսերի մասին, ասել է, որ նրանց շանսերն այդքան անհույս չեն, ինչպես թվում է առաջին հայացքից։ Չնայած իշխանությունների եւ վարչապետի լուրջ վարկանիշին, որը հազիվ թե նվազի այս կարճ ժամանակում` ամեն դեպքում, կա որոշակի խումբ, որը նախկին իշխանությունների օրոք նրանց սոցիալական բազան էր: Նրա խոսքով` դա բիզնեսն է, վերնախավի մի մասը, նրանց հետ կապված մարդիկ: Այդ ամենը որոշակի տոկոս են կազմում, եւ նրանք են ՀՀԿ էլեկտորատը: «Հարցն այն է, թե որքանով ՀՀԿ–ին կհաջողվի համախմբել նրանց, եթե, իհարկե, նրանք մասնակցեն ընտրություններին»,- հավելել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ունեցած շանսերի մասին խոսել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:

-Տիկի՛ն Եսայան, արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Դուք լինելո՞ւ եք ՀՀԿ-ի ցուցակներում:

-Այո, իհարկե առաջադրվելու եմ: Բոլոր այն թեկնածուները, ովքեր լինելու են համամասնական ցուցակում, առաջադրվելու են նաեւ ռեյտինգայինով. այդպիսին է պայմանավորվածությունը:

-Արդեն հայտնի է, որ կան ՀՀԿ նախկին ներկայացուցիչներ, ովքեր լինելու են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան: -Ճիշտ ասած` որեւէ տեղեկություն չունեմ, թե ով որ ցուցակում է լինելու: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր ընտրությունը կատարում: Գիտեք իմ բնավորությունը: Ես չեմ ուզում դատավորի կեցվածք ընդունել: Ցանկացած մարդու որոշում հարգում եմ: Թող իրենք որոշեն` որտեղ կլինեն, ում հետ կլինեն եւ ոնց:

–Հանրապետական կուսակցությունից մեծ արտահոսք է սկսել: Մտավախություն չունե՞ք, որ դա շարունակական կլինի:

-Ովքեր պետք է գնային, արդեն գնացել են: Ովքեր մնացել են, նրանք մնալու են ընդմիշտ:

-Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Եթե լավ աշխատենք, եթե ճիշտ աշխատենք, եթե ազնիվ ու անկեղծ լինենք մարդկանց հետ, եթե մենք ինքներս մեր սխալներն ու թերությունները ներկայացնենք ազնվորեն եւ կեղծավորություն չանենք, կարծում եմ, որ շանսերը վատ չեն լինի, բավականին լավ կլինեն: Ըստ իս` թիվ մեկ պայմանը անկեղծությունն է: Եթե կարողանանք էդպես աշխատել ընտրողների հետ, ամեն բան լավ կլինի: -Ձեր նշածները ե՞րբ պետք է երևան:

-Կերեւան քարոզարշավի ընթացքում: Այդ ժամանակ կլինեն բակային, ընդհանուր հանդիպումներ, գուցե նաեւ բանավեճեր: Դա դեռ հստակ չգիտեմ, որովհետեւ հիմա այդ փաստաթղթային մասերով ենք զբաղված: Բայց էլի եմ ասում` ընտրողի հետ պայմանը պետք է լինի անկեղծությունը: Վստահ եմ` շատ կան մարդիկ, ովքեր մեզ հետ են, մեզ հետ են լինելու ապագայում եւ մեզ հաստատ ձայն են տալու: Եթե յուրաքանչյուր թեկնածուի ընտանիքն ու հարազատները ձայն տան, կունենանք բավականին ծանրակշիռ ներկայություն: Չէի ասի, որ շատ մեծ են մեր շանսերը, բայց հույս ունեմ` մենք ունենք նորմալ շանսեր: Այսօր Հայաստանում ընդամենը մեկ քաղաքական ուժ բարձր շանսեր ունի

–Ինչի՞ հետ է դա կապված:

-Դա կապված է միայն մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչքան ձայն կստանա «Իմ քայլը» դաշինքը, դա միայն նրանն է, կրկնում եմ` բացառապես նրանը: Այս պահին Հայաստանում անձի պաշտամունք կա, եւ այդ անձը կստանա բոլոր այն ձայները, որը կստանա ինքը:

–Ովքե՞ր են լինելու Ձեր ցուցակներում: Նոր դեմքեր կտեսնե՞նք:

-Ճիշտն ասած` ցուցակը չեմ տեսել եւ չգիտեմ` ովքեր են լինելու: Ես միայն իմ մասով կարող եմ ասել, որ հաստատ առաջադրվելու եմ: Ընտրողների հետ ազնիվ եմ լինելու: Այն ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրվելու, մարդիկ ինձ կտեսնեն, կլսեն, մեծ հույսեր ունեմ, որ կհավատան եւ ձայն կտան:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>