Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Կերենսկի-Փաշինյան. Զուգահեռներ և համեմատականներ, կամ ինչ պետք է անի Նիկոլը, որպեսզի չկրկնի 1917-ի ժամանակավոր կառավարության վարչապետի ճակատագիրը. Տեսանյութ

Մաս առաջին

Ինչպես հայտնի է, ով լավ է ճանաչում պատմությունը, նա կարող է խուսափել շատ սխալներից: Այդ իմաստով Փաշինյանը իր հայացքներով ու անցած ճանապարհով շատ նման է 1917-ի ժամանակավոր կառավարության վարչապետ Ալեքսանդր Կերենսկուն: Եվ այդ տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ինչու Կերենսկին, ով դարձել էր ռուսական փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը, մեկ տարի չանցած կորցրեց իշխանությունը:

Կերենսկի-Փաշինյան նմանությունների մասին

Ինչպես հայտնի է, Կերենսկին առավել հայտնի դարձավ ռուս հանրության համար 1905-ի  «արյունոտ կիրակիից» հետո: Այդ ժամանակվա «արյունոտ կիրակին» շատ նման էր մեր 2008- ի մարտի 1-ին: Կերենսկին ակտիվ մասնակիցներից էր, որի պատճառով էլ ձերբակալվեց ցարական իշխանությունների կողմից: 1,5 տարի կալանքից հետո դուրս եկավ բանտից և մտավ ակտիվ քաղաքականության մեջ: Գրեթե նույն ճանապարն անցավ նաև Նիկոլը, որի վրա նույնպես մեծ ազդեցություն էին թողել մարտի 1- դեպքերը: Կերենսկին դեմ էր ահաբեկչությանը, սակայն պաշտպանում էր տեռորի կողմնակից էսերների շահերը: Նույնիսկ 1912-ին դատարանում պաշտպանում էր, հայ հեղափոխականների /ՀՅԴ-ի/ շահերը: Փաշինյանը նույնպես զինված աբստամբությանը դեմ էր, սակայն պաշտպանում էր «Սասնա Ծռերի» -ին՝ իշխանությունից:

Կերենսկին սոցիալիստ էր և չէր սիրում օլիգարխ-բուրժուաներին, համարելով, որ նրանք անարդար ձևով էին հարստացել և շահագործում էին հպարտ քաղաքացիներին՝ բանվորներին և գյուղացիներին: Փաշինյանի տեսակետներն այս հարցում նույնպես, մոտ 75 տոկոսով, համընկնում են Կերենսկու հայացքների հետ: Հաշվի առնելով 21-րդ դարի գործոնը, Փաշինյանը իրեն չի համարի սոցիալիստ, սակայն ժամանակային գործոնը հաշվի առնելով կարող ենք արձանագրել, որ նրանց արժեհամակարգերը գրեթե նունն էին:

Կերենսկին ատում էր ցարական կիսաբուրժուական, կիսաֆեոդալական ռեժիմը, Փաշինյանը ատում էր նախկին ռեժիմը՝ այն համարելով քրեաօլիգարխիկ:

1917-ի փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը դարձավ հենց Կերենսկին: Այդ հեղափոխությունը ռուս հասարակության համար անսպասելի էր, սակայն՝ շատ սպասված: Իսկ հեղափոխության գլխավոր կարգախոսն էր՝ «Սեր և համերաշխություն»: Այն համարվում էր բուրժուա-դեմոկրատայկան, սակայն իր բնույթով հակաբուրժուական էր, քանզի ռուսները բուրժուաներին չէին սիրում:

2018-ի հայկական ապրիլյան հեղափոխությունը նույնպես համարվում էր բուրժուա-դեմոկրատական, սակայն իր բնույթով հակաօլիգարխիկ էր, քանզի Հայաստանում օլիգարխները նույնպես սիրելի չեն: Իսկ հեղափոխության կարգախոսն էլ շատ նման էր ռուսների փետրվարյան հեղափոխության կարգախոսին:

Ռուսական փետրվարյան հեղափոխությունը սկսվեց Կերենսկու պատմական ճառից Դումայում, որտեղ նա նշեց՝ «Ռուս ժողովրդի պատմական խնդիրն է խաղաղ ճանապարհով ձերբազատվել ցարական փտած ռեժիմի կապանքներից և ինչքան հնարավոր է՝ արագ»: Դումայի նախագահ Ռոդզյանկոն /իրենց Արա Բաբլոյանը/, կոպիտ ձևով պատասխանեց Կերենսկուն, որից հետո Դումայի նստաշրջանը Նիկոլայ 2-ի կողմից կասեցվեց: Կերենսկին կոչ արեց ժողովրդին՝ չենթարկվել իշխանությունների որոշմանը, և այդպես անսպասելի սկսվեց փետրվարյան հեղափոխությունը, որի գլխավոր հերոսը դարձավ Կերենսկին: 1917- ի մարտին ողջ ռուս հասարակությունը ուղղակի պաշտում էր Կերենսկիին՝ նրան համարելով «Ռուսաստանի արև», «գյուղացիների ազատագրիչ»: Կերենսկին լողանում էր այդ փառքի մեջ: Նա փորձում էր նմանվել հասարակ մարդուն, մերժում էր, «պարոն» ձևակերպումը՝ այն փոխարինելով «ընկերով»: Կերենսկին, թեև բանակում չէր ծառայել, սակայն սիրում էր զինվորական հագուստով հանդես գալ՝ դրանով փորձելով մտնել զինվորականի կերպարի մեջ: Նա իր ելույթներով հիպնոսացնում էր ամբոխին և դրանով գրավում նրանց սերը: Նրան այդպես էլ անվանում էին՝ ռուսական հեղափոխության սիրեկանը: Համաձայնվեք, որ այս ամենը շատ է հիշեցնում նաև մեր Նիկոլին:

Սակայն 1-ին ժանակավոր կառավարության կազմում Կերենսկին, ի տարբերություն Փաշինյանի, չկարողացավ դառնալ վարչապետ: Վարչապետի պաշտոնում փոխզիջումային սկզբունքով նշանակեցին գրաֆ Լվովին /նրանց Արմեն Սարգսյանը/: Լվովը գրեթե ոչինչ չէր որոշում, և հենց իշխանության մեջ կատաղի պայքար էր ընթանում կադետների ղեկավար Միլյուկովի /նրանց գազի Կարեն Կարապետյանն էր/ և Կերենսկու միջև: Որպեսզի Կերենսկին կարողանա չեզոքացնի Միլյուկովին, նա սկսեց ռադիկալ հեղափոխական կոչերով հանդես գալ՝ բռնել բոլոր ցարական ռեժիմի հանցագործներին, բացահայտել «արյունոտ կիրակիի» գործը, և ընդհանրապես, լայն ասպարեզ բացել հպարտ, բայց աղքատ բանվորների ու գյուղացիների համար՝ ի հաշիվ թալանչի դասակարգերի: Նա փաստացի կոչ էր անում վերջիններիս «փռել ասֆալտին ու ծեփել պատին»:

Արդյունքում սկսվեցին չարաշահումների բացահայտումները բանակում և ողջ պետական կառավարման համակարգում: Նիկոլայ 2-ին նշանակվեց տնային կալանք:
Այս քաղաքականության արդյունքում Կերենսկուն հաջողվեց հեղինակազրկել Միլյուկովին ու կադետներին, իսկ 1917-ի հուլիսին նա դարձավ վերջապես վարչապետ: Համեմատության համար նշենք, որ Նիկոլին հենց սկզբից հաջողվեց ստանալ վարչապետի պաշտոնը:

Կերենսկին ողջ իշխանությունը ստանալուց հետո ամռանը հայտարարեց, որ հեղափոխությունը արդեն ավարտված է և այլևս չի կարելի քաղաքական ուժերին բաժանել սևերի ու սպիտակների: Այդ թեզը նա առաջ քաշեց, որովհետև հասկանում էր, որ իր իշխանության համար պրոֆեսիոնալներ են պետք, այլ ոչ թե՝ ոչ պիտանի հեղափոխականներ: Դրա արդյունքում կատարեց իր վճռական քայլը՝ ՊՆ-ի գլխավոր շտաբի պաշտոնում նշանակելով գեներալ Կորնիլովին /իրենց Հունան Պողոսյանին/:

Կերենսկին ուզում էր սինթեզել հեղափոխական արժեքները նախկին պրոֆեսիոնալ կադրերի հետ: Սակայն Նիկոլայ 2-ին կալանավորելուց հետո նա կորցրել էր իր վստահությունը ու ամենակարևորը՝ հարգանքը՝ պետական կառավարման համակարգում, քանզի այստեղ չեն սիրում թագավորասպան գործիչներին՝ սկզբունքորեն:

Իսկ Կորնիլովին նշանակելով բանակի շտաբի պետի պաշտոնում՝ նա կորցրեց հեղինակությունը հեղափոխական ամբոխի մոտ:

Արդյունքում, Նիկոլայ 2-ին կալանավորելով՝ նա իր մուռն էր հանում «արյունոտ կիրակիի» համար, սակայն դրա պատճառով կորցրեց հարգանքը ողջ պետական համակարգի մոտ: Ավելին, այդ քայլով նա բացեց քաղաքական գործընթացների «պանդորայի արկղը», քանզի ցարական ուժերն էլ սկսեցին վերհիշել նախկին հեղափոխական ուժերի ահաբեկչությունները: Այս վեճի մեջ արդեն հնարավոր չէր կոմպրոմիսային դիրքերը պահպանել: Այս ժամանակի մասին հրաշալի նկարագրել է հանրահայտ Վլադիմիր Նաբոկովը:

«Պանդորայի արկղի» բացումից հետո ռուսական քաղաքական դասը բաժանվեց հիմնականում երկու մասի՝ ցարական ռեժիմի կողմնակիցների ու արմատական հեղափոխականների, որի դերում էին այն ժամանակվա բոլշևիկները / նրանց «Սասնա Ծռերը»/:

Այդ հակամարտությունը այնքան թեժացավ, որ գեներալ Կորնիլովը /Հունան Պողոսյանը/ պահանջեց Կերենսկուց դադարեցնել խաղերը բոլշևիկների հետ: Իսկ վերջիններս պահանջում էին Կերենսկուց հեռացնել Կորնիլովին պետական համակարգից և նույնիսկ դատել: Արդյունքում Կերենսկին հայտնվեց «երկու քարի արանքում», և գեներալներ-բոլշևիկներ բախման արդյունքում, 1917- օգոստոսին, դարձավ ավելորդ՝ ռուսական քաղաքական դաշտի համար, և նույն թվականի հոկտեմբերին հեռացվեց բոլշևիկների կողմից՝ իշխանությունից: Այդպիսով, Կերենսկին դարձավ ռուսական քաղաքացիական պատերազմի սկսման գլխավոր կատալիզատորը:

Այն Կերենսկին, ով 1917-ի մարտին ամենահեղինակավոր գործիչն էր համարվում, նույն թվականի հոկտեմբերին դարձավ զրոյական հեղինակություն ունեցող գործիչ:

Ավելին, ռուս գրեթե բոլոր հայտնի գրողների, փիլիսոփաների, քաղաքագետների կարծիքով հենց Կերենսկու քայլերի պատճառով Ռուսաստանը հայտնվեց հեղափոխական արյունոտ հորձանոտի մեջ:

Կերենսկին հետևություն չարեց ֆրանսիական հեղափոխության ժամանակ ժիրոնդիստների սխալներից, ինչի մասին զգուշացնում էին Դոստոևսկին, Բերդյաևը, Նաբոկովը, Ֆրանկը և մյուս փիլիսոփաներն ու գրողները:

Շարունակելի...

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>