Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա 105 կգ հերոին են փորձել տեղափոխել. Լուսանկարներ
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի աշխատակիցները Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա մեծ քանակությամբ թմրանյութերի տեղափոխում են կանխել, այդ մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ հաղորդագրության, մաքսային կոմիտեի աշխատակիցները զննել են Թուրքիայի 51-ամյա քաղաքացի Բաքեր Քյորօղլուին պատկանող բեռնատար մեքենան, որտեղ հայտնաբերել են ընդհանուր 105,4 կգ քաշով հերոին տեսակի թմրանյութի 104 փաթեթ:
Քյորօղլուն մտադիր է եղել դրանք Նախիջևանի տարածքով հասցնել Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ: