Համաներման շրջանակում ազատ է արձակվել Իրանի յոթ քաղաքացի
Հայաստանում հայտարարված համաներման շրջանակում ազատ է արձակվել Իրանի յոթ քաղաքացի:
Հայաստանում Իրանի դեսպանությունից IRNA գործակալությանը հայտնել են, որ որոշումը նպատակ ունի առաջ մղելու Իրան-Հայաստան բարեկամական կապերը:
Բացի դրանից՝ դեսպանատնից հայտնել են, որ երկու երկրները հայտարարված ընդհանուր համաներման շրջանակում դիտարկում են Իրանի՝ Հայաստանում ազատազրկված մյուս քաղաքացիների ազատ արձակման կամ արտահանձնման հնարավորությունները: