Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել
29
Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Պատերազմ Արցախում
Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցն օրակարգում է, բայց չեմ կարող կանխատեսել, թե երբ կկառուցվի. Կարեն Նազարյան

Մենք ուշադիր հետեւում ենք Իրանի շուրջ զարգացումներին. սա մեզ համար կենսական խնդիր է եւ մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների, նաեւ այլ գործընկերների հետ: Այս մասին, այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատեց, որ Հայաստանը շարունակում է գազ ստանալ Իրանից եւ դա սանկցիաների ռեժիմում դեռ չի տեղավորվում. «Որոնք են այն ռիսկերը, որ որոշ ժամանակ հետո սանկցիաները կվերաբերվեն նաեւ հայ-իրանական այդ ապրանքափոխանակության խնդրին: Արդյոք մենք ունենք համաձայնագրերին արդեն միացած իրավիճակ, որը շատ ավելի սրվելու դեպքում կարող է արդեն մեր պարտավորություններից բխեցնի, որ մենք պետք է տեղավորվենք այդ սանկցիաների տիրույթում»,-հարց ուղղեց Մելքումյանը: Հաղորդում է NEWS.am-ը:

Ի պատասխան Կարեն Նազարյանն ասաց. «Մենք հստակ ներկայացնում ենք մեր մտահոգությունները, փորձում ենք բաց երկխոսության միջոցով խոսել բոլոր զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ: Մենք 2008 թվականից ի վեր իրականացնում ենք «գազ էլեկտրականության դիմաց» գործարքը: Այդ գործարքով ոգեւորված են նաեւ մեր երվրոպացի գործընկերները, որոնք փորձում են նմանատիպ մի բանաձեւով աշխատել Իրանի հետ:

Մենք միշտ հավատարիմ ենք եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին, բայց մյուս կողմից շատ էական է, որ մեր գործընկեր պետությունները առավելագույնս ընկալեն այն խոցելիությունը, որ բաժին է հասել Հայաստանին որպես ծով ելք չունեցող երկիր: Ես հույս ունենք, որ այդ քննարկումների միջոցով մենք կկարողանանք ունենալ մի իրավիճակ, որը որեւէ կերպ չի սպառնա մեր առեւտրատնտեսական փոխգործակցությանը, մասնավորապես Հայաստան-Իրան հարաբերություններին»:

Կարեն Նազարյանն անդրադարձավ նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հեռանկարներին, որի վերաբերյալ շատ մասնագետներ նշում են, որ շահութաբեր չէ.

«Երկաթուղու հարցը դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի: Ես չեմ կարծում, որ այդ հարցը դուրս է եկել երկկողմ հարաբերությունների օրակարգից, բայց այստեղ հարցը գտնվում է մասնագետների դաշտում, քանի որ խոսքը շատ բարդ ու համապարփակ հաշվարկների մասին է: Այստեղ մենք պետք է ապավինենք մեր մասնագետների փորձառությանը»,-ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:

Միքայել Մելքումյան էլ հիշեցրեց, որ Ադրբեջանն այսօր Իրանի տարածքում Ռաշտ-Աստարա երկաթուղի է կառուցում:

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>