Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը. Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենեք, որ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին որոշումը կայացրել էր Նիկոլ Փաշինյանը: