Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Ստեփանակերտը մերժում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու Բաքվի առաջարկը. Տեսանյութ

Պաշտոնական Ստեփանակերտը մերժում է Բաքվի՝ երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու առաջարկը:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իրենք չեն կարող հավասար հարթության մեջ դիտարկել ադրբեջանցիներին, որոնք հայկական կողմում լուրջ հանցագործություն են կատարել, և հայ հասարակ քաղաքացիներին, որոնք սահմանն անցել են պատահմամբ․ - «Իհարկե համաձայն չենք, որ ընդհանրապես այդ կատեգորիաները մեկը մյուսի հետ փոխարինելու, որովհետև դրանք անփոխարինելի են: Ահաբեկիչն ու մարդասպանը պիտի իր պատիժը կրի, և նրան չենք փոխանակելու մենք: Ինչ վերաբերում է այլ կատեգորիաներին, նախ և առաջ էդպիսի դիմում պետք է լինի, և մենք պիտի տեսնենք, թե ում կարելի է ում հետ փոխել՝ եթե կան համահավասար կատեգորիաներ: Չեմ խոսում հանցագործների մասին և դիվերսանտների և ահաբեկիչների»:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Ադրբեջանում այս պահին երեք հայեր են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատև ազատազրկման են դատապարտված: Հայկական կողմը հերքում է ադրբեջանցիների պնդումները:

Հայկական կողմում ևս երեք ադրբեջանցի է պահվում: Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում (սպանության, առևանգման,լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու մեջ)։

Հայկական կողմում գտնվող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995 թվականին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:

Ղարաբաղցի պաշտոնյան շեշտում է, որ իրենք դեմ չեն գերիների փոխանակմանը, բայց ո՛չ Բաքվի հնչեցրած տարբերակով։

Ըստ Բաբայանի, անցած տարիներին Ադրբեջանը կոպտորեն խախտել է նրանց իրավունքները․ - «Այդ մարդկանց փոխարինելուց առաջ․․․․ Ադրբեջանը, դուք գիտեք, հագցնում է նրանց զինվորական հագուստ, որը նույնիսկ Ադրբեջանի բանակին է պատկանում, ցույց է տալիս հեռուստատեսությամբ, որը խստիվ արգելված է կոնվենցիաներով: Առավել ևս անթույլատրելի է, որպեսզի նրանց օգտագործեն քաղաքական շահարկումների նպատակով: Իսկ այդ մարդկանց նաև ստիպում էին, որպեսզի Արցախի և Հայաստանի նկատմամբ վատ բաներ խոսեն: Հիմա փաստորեն ստացվում է, որ նա վերադարձնում է այն ակնկալիքով, որ էդ մարդիկ պետք է ստեղ դատվեն: Անմարդկային մոտեցում»:

Գերիների թեման վերջին օրերին բավականին ակտիվորեն արծարծվում է ադրբեջանական լրատվամիջոցներում: Նախօրեին հարցին անդրադարձել է նաև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը՝ հայտարարելով, թե ադրբեջանցի գերիները թիվը հայկական կողմում 871 է: Ավելին՝ ինչպես ադրբեջանցի պաշտոնյան է ասել, «նրանց փորձում են համոզել, որ Ադրբեջան պետություն այլևս գոյություն չունի և որ իբր Ադրբեջանը ամբողջությամբ գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ցնորք է որակում այս վիճակագրությունը․ - «Ադրբեջանը, իմ կարծիքով, չի գնում նրան, որ առանց նախապայմանների փոխանցի մեր այնտեղ գտնված ռազմագերիներին: Նա ուլտիմատում ա ներկայացնում, ինչ-որ ցնորված թվեր ա ներկայացնում, ինչ-որ անհայտ մարդկանց անուններ ա ներկայացնում և նախապայմաններ ա առաջ քաշում, ինչը անընդունելի է տվյալ դեպքում»:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի իրավունքների երաշխավորման և նրան Հայաստան վերադարձելու հարցում աջակցության նպատակով օրերս դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին:

">

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>