Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Կյանքեր փրկելու մշակույթը (ֆոտոշարք)

1999 թվականից Հայաստանում գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական կազմակերպությունը, որը միջնորդ է հանդիսանում հիվանդ մարդկանց և դոնորների միջև, որոնք պատրաստ են իրենց արյան ցողունային բջիջները տրամադրելով մարդկային կյանքեր փրկել: Կազմակերպության աշխատանքի արդյունքում Հայաստանում ոսկրածուծի դոնոր դառնալու պատրաստակամություն է հայտնել ավելի քան 30 000 մարդ: «Առողջապահական համակարգ»-ի զրուցակիցը Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն է:


-Պարոն Նազարեթյան, արդեն շուրջ 20 տարի է՝ Հայաստանում գործում է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը: Որքանո՞վ է կարևոր նման կազմակերպության գործունեությունը Հայաստանում և աշխարհում:


- Որոշ հիվանդությունների դեպքում հիվանդ մարդիկ դեղորայքային բուժումից ու վիրաբուժական միջամտություններից բացի, կարիք ունեն նաև մարդկանց, ովքեր կարող են տրամադրել որոշակի քանակով արյուն կամ ցողունային բջիջները: Այս դեպքում հարց է առաջանում, թե որքա՞ն է պատրաստակամ մարդը՝ օգնելու մեկ ուրիշ մարդու: Այս խնդիրը շատ խորը էթիկակական, սոցիալական և մշակութային նշանակություն ունի: Մեզ մոտ ինչ -որ մեկին անվարձահատույց ինչ-որ բան տալու գաղափարը , ցավոք, դեռ արմատավորված չէ: Մեր կազմակերպությունը հենց այդ մշակույթն է փորձում ձևավորել և տարածել: Եթե դա ինքնահոսի թողնենք, հետևանքը դաժան է լինելու: Մի օրինակ բերեմ ու ծայրահեղացնենք, որպեսզի ավելի ցայտուն երևա ուրիշների խնդրին անտարբեր մնալու հետևանքը: Ի՞նչ կլիներ, եթե աշխարհում բոլոր մարդիկ հրաժարվեին փոխներարկման համար արյուն կամ ցողունային բջիջներ տրամադրել հիվանդ մարդկանց, որոնք դրա շնորհիվ ապրելու հնարավորություն են ստանում: Ըստ ամենայնի, մարդկությունը մի քանի դար հետ կգնար և անհրաժեշտություն կլիներ փոխներարկման համար արյուն վերցնել արդեն մահացած մարդկանցից… Մեր գործունեությունը դրան է ուղղված՝ որ չհասնենք այն պահին, երբ ստիպված կլինենք մահացած մարդկանցից արյուն կամ ցողունային բջիջներ վերցնել: Մարդիկ պետք է հասկանան, որ մի օր դա կարող է անհրաժեշտ լինել իրենց ընկերոջը, բարեկամին, կամ հենց իրենց, բայց չլինեն դոնորներ, որ պատրաստ կլինեն օգնել: Ի դեպ, կարևոր է, նաև հասկանան, որ արյուն կամ ցողունային բջիջներ տալով՝ իրենք ոչինչ չեն կորցնում: Մարդու օրգանիզմում շրջանառվում է հինգ լիտր արյուն և այն անընդհատ վերականգնվում է:

-Շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում ավելի քան 30000 մարդու արյուն եք տիպավորել և գրանցել համակարգում: Ինչպե՞ս եք գտնում մարդկանց, որոնք պատրաստակամություն են հայտնում դոնոր դառնալու:

- Մարդն իր օգանիզմում ունի 100 միլիոնի հասնող ցողունային բջիջներ, որից ամբողջ կյանքում օգտագործվում է 5-10 տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն, պետք է մի կարևոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ, արտաքնապես իրար շատ նման լինելով, տարբեր են գենետիկորեն և չեն կարող ընդունել ամեն տեսակի հյուսվածքներ: Ցողունային բջիջները ընդունվում են միայն այն դեպքում, երբ դոնորը և հիվանդը գենետիկորեն նման են: Մեր կազմակերպության առաքելությունն է կազմակերպել կարիք ու տալու պատրաստակամություն ունեցող՝ գենետիկորեն նման մարդկանց հանդիպումը: Ինչպե՞ս է դա կատարվում: Առաջին հերթին՝ առողջ մարդկանցից 2-3 գրամ արյուն վերցնելով՝ հետազոտում, տիպավորում ենք այն և տվյալները ներբեռնում համակարգ: Երբ երկրագնդի որևէ ծայրում գտնվող հիվանդին ցողունային բջիջներ է անհրաժեշտ լինում, տվյալները դրվում են համակարգում: Յուրաքանչյուր երկիր փնտրում է իր բազայում նման գենետիկա ունեցող դոնորների: Եթե մենք գտնում ենք այդ տվյալներին համապատասխանող մարդու, ապա տեղում առանձնացնում ենք ցողունային բջիջները և ուղարկում տվյալ երկիր:

Որքան շատ մարդ գրանցված լինի համակարգում, այնքան կմեծանա համապատասխան դոնոր գտնելու հավանականությունը: Այդ պատճառով, մենք անընդմեջ տեղեկատվական ծրագրեր ենք իրականացնում, տարբեր ոլորտի, տարբեր կազմակերպությունների մարդկանց բացատրում կարևորությունը: Հաճախ ենք լինում մարզերում, Արցախում, բացատրում խնդրի էությունը: Շատ դոնորներ ունենք նաև սփյուռքից: Կարող եմ նշել, որ տարեցտարի մարդկանց գիտակցությունը բարձրանում է, հասկանում են անհրաժեշտությունը և աշխարհի մեծ ընտանիքի մաս կազմելու կարևորությունը: Չէ՞ որ մի օր էլ հնարավոր է իրենց պետք լինի այդ օգնությունը, ու աշխարհի մյուս ծայրում ապրող անծանոթ մեկը դառնա փրկության օղակը:
Ցողունային բջիջներ առանձնացնելու պրոցեդուրան ինչպե՞ս է ընթանում և արդյո՞ք վտանգավոր չէ դոնորի առողջության համար:

-Պետք է ֆիքսել, որ համակարգում գրանցվելը դեռ բոլորովին էլ չի նշանակում, թե ձեզ հնարավորություն կտրվի մարդու կյանք փրկել: Մարդկանցից, ովքեր պատրաստակամություն են հայտնում ոսկրածուծի դոնոր դառնալ, մենք շատ քիչ քանակությամբ արյուն ենք վերցնում և գրանցում տվյալները: Գուցե տարիներ հետո կգտնվի նրա նման գենետիկա ունեցող մեկը, որին անհրաժեշտ կլինեն ցողունային բջիջներ, գուցե և ոչ: Եթե նման անհրաժեշտություն է առաջանում, դոնորը առաջին հերթին լիարժեք հետազոտվում է: Այնուհետև կատարվում է ցողունային բջիջների առանձնացում: Պրոցեդուրան տևում է չորս ժամ, կատարվում է հատուկ սարքավորման միջոցով: Արյունը անցնում է սարքավորման միջով, ցողունային բջիջները աֆերեզվում են, և արյունը կրկին վերադառնում է օրգանիզմ: Դոնորի առողջության համար պրոցեդուրան բացարձակ վտանգավոր չէ: Նշեմ, որ եթե, օրինակ, առողջ մարդը փոխներարկման համար 450 մլ արյուն է տալիս, մի քանի ամիս է անհրաժեշտ, որ նա կրկին կարողանա արյան դոնոր դառնալ: Իսկ ցողունային բջիջներ տալու դեպքում նման սահմանափակում չկա, անգամ կարելի է հաջորդ օրը կրկնել պրոցեդուրան:

-Ո՞ր հիվանդությունների դեպքում է հիմնականում անհրաժեշտ լինում ցողունային բջիջների կիրառումը, և որքա՞ն է բուժման հավանականությունը:

- Հիմնականում արյան հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ ցողունային բջիջները կիրառել, չարորակ և ոչ չարորակ քաղցկեղների դեպքում: Չենք կարող խոսել 100 տոկոսանոց արդյունքի մասին, բայց կարող ենք փաստել, որ բավականին լավ արդյունքներ են լինում: Դա կոչվում է հնարավորությունների պատուհան, որտեղից կարող է օգնություն գալ: Բուժման հավանականությունը բարձրանում է շուրջ 80 տոկոսով: Իտալացի մի աղջնակ կար, որին տարիներ առաջ փոխանցվեցին հայ երիտասարդի ցողունային բջիջները, և այսօր մենք նամակներ ենք ստանում իտալական ռեեստրից, որ նա լիովին բուժվել է ու վիճակը շատ լավ է:

-Որ երկրներում ապրող մարդկանց հետ է ավելի հաճախ համընկնում հայ դոնորների գենետիկ պատկերը:

-Մարդկությունը առաջացել է մեկ արմատից, այդ պատճառով, որքան էլ մենք տարբեր լինենք իրարից, գենետիկական պատկերը երբեմն կարող է պատահաբար համընկնել: Չկա հայկական, թուրքական, պարսկական, արաբական կամ այլ ազգերի գեն: Կա հավանականություն, որ մարդկանց մոտ որոշակի գեներ ավելի հաճախ լինեն, քան մյուսների մոտ: Գենետիկական նմանություն ունեցող մարդուն գտնելու հավանականությունը ավելանում է, եթե դոնորը և հիվանդը նույն ազգի են: Ավելի հավանական է նաև, որ մենք նման համատեղելիություն կգտնենք հրեաների, արաբների, պարսիկների համար, քան, ասենք, չինացու:
Հայաստանից շուրջ 30 ոսկրածուծի դոնոր է եղել այս տարիների ընթացքում: Այս տարի մեկ դեպք ենք ունեցել: Հիվանդը Իրանից էր և, մեր տվյալներով, բավականին հաջող ելք է ունեցել բուժումը: Ի դեպ, հիվանդը և դոնորը հետագայում չեն շփվում: Միայն մեկ տարի անց կարելի է փոխանցել տվյալները, եթե նման ցանկություն հայտնի բուժում ստացած հիվանդը:

-Ինչպե՞ս և ի՞նչ հաճախականությամբ եք թարմացնում բազան: Չէ՞ որ տարիների ընթացքում մարդիկ կարող են փոխել հասցեն և հեռախոսահամարը:

-Մարդկանց տվյալները համակակարգում պահվում են մինչև նրանց 60 տարեկան դառնալը: Իսկ հարցաթերթիկը լրացնելիս խնդրում ենք լրացնել նաև մի երրորդ մարդու տվյալներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի գտնել դոնորին: Մեր կազմակերպությունը արդեն չորս տարի է՝ զբաղվում է նաև նորածինների պորտալարի ցողունային բջիջների հավաքագրմամբ: Շուրջ հարյուր ծնող են ցանկություն հայտնել, որ իրենց փոքրիկի պորտալարից ծնունդից հետո 20 րոպեի ընթացքում առանձնացվեն ցողունային բջիջները, սառեցվեն և պահպանվեն: Այս դեպքում բջիջները օգտագործվում են միայն տվյալ երեխայի համար, որ տարիքում էլ նման անհրաժեշտություն առաջանա: Բարեբախտաբար, առայժմ այդ ցողունային բջիջները օգտագործելու կարիք չի եղել, երեխաները չեն հիվանդացել:

Yerevaklur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>