Թուրքիայի ԱԳ նախարարին հարավիրել են Թրամփի երդմնակալությանը
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թուրքերը շատ գրագետ ու ճիշտ աշխատում են Թրամփի «incoming» վարչակազմի հետ։ Նախ, Չավուշօղլուն հրավիրված է մասնակցելու Թրամփի երդմնակալության արարողությանը։ Դրանից զատ, ճիշտ լոբբիստական աշխատանքի արդյունքում հանդիպում է կազմակերպվել Չավուշօղլուի և ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի Մայքլ Ֆլինի հետ։ Թուրքական այս հզոր «կանալ»-ը, անկասկած ակտիվ օգտագործվելու է Ադրբեջանի կողմից։ Գուշակեք, թե ու՞մ դեմ»։
Lուսանկարը՝ Sputnik-ի

