Մխիթարյանն ընտրյալի հետ ներկայացել է հանրությանը. Լուսանկար
Նոյեմբերի 3-ին Լոնդոնում կայացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ ՀԲԸՄ-ի լոնդոնյան գրասենյակի գալա-ընթրիքը, որին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հենրիխ Մխիթարյանը ներկա է եղել իր ընտրյալի՝ Բեթի Վարդանյանի հետ։ Բեթի Վարդանյանը «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստրն է։ Ներկա են եղել նաև Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը և քույրը՝ Մոնիկան:
Երեկոյին ներկա է եղել նաև հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:
ՀԲԸՄ-ի լոնդոնյան գրասենյակի միջոցառմանը անդրադարձել են հայտնի լրատվամիջոցներ՝ տեղեկացնելով նաև, որ երեկոյի ընթացքում Մխիթարյանը պարգևատրվել է Հայաստանի և աշխարհի երիտասարդների համար գործադրված մարդասիրական ջանքերի և իր ազգային ինքնությանը հավատարիմ մնալու համար: