«Մեր անունն է հայկական բանակ». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել՝ զինծառայողների, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։
«Եվ մեր անունն է հայկական բանակ». նկարը մակագրել է վարչապետի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Արցախ, իսկ նոյեմբերի 2-4-ը չվճարվող արձակուրդ է վերցրել։

