Ծեծուջարդ՝ Վերնիսաժի հարևանությամբ (տեսանյութ)
Վերնիսաժի հարևանությամբ քիչ առաջ միջադեպ է գրանցվել։ Այս պահին ոստիկանությունն ու քննիչները հավաքվել են, տարածքը ժապավեններով փակել և գործողություններ են իրականացնում։ Ինչպես տեղեկացանք, մոտ 1 ժամ առաջ ծեծուջարդ է տեղի ունեցել այս տարածքում՝ «Դերյան» ռեստորանի դիմաց։ Երիտասարդների երկու խումբ իրար է ծեծել, կռիվը դադարել է, երբ ժամանել է ոստիկանությունը։ Տեղում հավաքված ոստիկանները հրաժարվեցին մեզ որևէ տեղեկություն հաղորդել, փոխարենը այդ ամենն արեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ով միջադեպին վկա է եղել։
Նա նախ ոստիկաններին էր պատմում իր աչքի տեսածը, ապա նաև Hraparak.am-ին պատմեց։

