ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի կարծիքով, Հայաստանի ընտրություններին պատրաստվելու ժամանակը շատ կարճ է
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները քիչ ժամանակ են թողել` դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը նախապատրաստվելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:
«Իրականում, ես կարծում եմ, որ դա շատ կարճ ժամանակ է, բայց զարմացած չեմ, որովհետև հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա կոնսոլիդացում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցում»,- ասել է Գրեմինգերը «Վալդայ» ակումբի երկխոսությունների հարթակում ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:
Zham.am