Ճապոնիայի կղզիներից մեկն անհետացել է
Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերի՝ Ռուսաստանի հետ ջրային սահմանի մոտ գտնվող փոքրիկ կղզին անհետացել է, այս մասին գրում է Tert.am -ը՝ հղում անելով The Guardian-ին:
Նշվում է, որ Էսանբե Հանակիտա Կոջիմա կոչվող կղզյակը բնակեցված չէր: Պարբերականը գրում է, որ այն անցել է ջրի տակ: Մասնագետները նավակով շրջել են տարածքում և կղզուց ոչ մի հետք չեն գտել:
Հայտնի է, որ Էսանբեն Ճապոնիային պատկանող 158 չբնակեցված կղզիներից մեկն էր, որը Հոկայդո կղզուց 500 մ հեռավորության վրա էր գտնվում: