Գեւորգ Գորգիսյանը՝ «Լույս»-ի ընտրություններին դաշինքով, թե առանց գնալու մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում դաշինք կազմեց «Առաքելություն» կուսակցության հետ` անվանելով այն «Իմ քայլը»: Նրանք այս դաշինքով մասնակցելու են նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին: Միաժամանակ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները «Լույս» անվանումով դաշինք էին կազմել: Արդյոք նրանք եւս ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցե՞ն նույն այդ ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ԼՀԿ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հստակ պատասխան չի տվել: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Դա դեռ քննարկման փուլում է: Այս պահին կոռեկտ չի լինի: Ամեն դեպքում, մենք տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: