Առանց Նաիրա Զոհրաբյան ի՞նչ «Բարգավաճ Հայաստան». Ծառուկյանի որոշումը անընկալելի է (Տեսանյութ)
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որևէ պաշտոն և, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը: Նա պարզապես օգտագործելու է իր հեղինակությունը կուսակցության համար տպավորիչ ձայներ ապահովելու:
Այս անգամ ԲՀԿ ցուցակի անակնկալը թերևս կլինի այն, որ ԲՀԿ-ի քաղաքական թևը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը չի լինելու ընտրական ցուցակներում: Պատճառների մասին երկու կողմերն էլ լռում են: Միայն թե նկատենք՝ ԲՀԿ-ն առանց իր քաղաքական թևի ներկայացուցչի, ըստ էության, անընկալելի կլինի: Այս իմաստով անչափ հետաքրքիր է, թե ովքեր են լինելու ԲՀԿ-ի ցուցակներում, որոնք կկարողանան փոխարինել կուսակցության ծանր հրետանի հանդիսացող Նաիրա Զոհրաբյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: