Չի կարելի տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 հոգու աշխատատեղի հարց լուծել. Փաշինյանը Ալավերդու գործարանի փակման մասին
Դիտել նաև
Ոչ ոքի չի հետաքրքրո՞ւմ, որ Ալավերդիի պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալները տասնյակ տարիներ շարունակ մի քանի անգամ գերազանցում են սահմանված չափը։ Այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում պատգամավորներին դիմեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Բա քաղցկեղով հիվանդացության վիճակագրությո՞ւնը, առողջապահական վիճա՞կը։ Եղբայր, այո, արտադրությունը մեզ համար կարեւոր է, բայց չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ–որ խնդիր լուծել, տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 հոգու աշխատատեղի հարց լուծել։ Եկեք համագործակցենք եւ այդ խնդիրները լուծենք»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում:

