Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում շատ հարցերում արտահայտած մտքերը դեռ բավական մակերեսային են, կամ իրականությունը աղավաղող

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում տնտեսական զարգացման թեմաներով ընդհանուր առմամբ չափավոր դրական էր (թեև ոչ ամենում)։ Մասնավորապես, մի քանի հարց առանձնացնեմ, որոնցով մենք ինքներս շարունակաբար զբաղվել ենք՝

ա) ջրային ռեֆորմի հարցը՝ իրապես շատ կարևոր է, երկրում ժամանակակից գյուղատնտեսություն զարգացնելու տեսակետից սա կարևորագույն հարցն է։ Նիկոլի պատկերացումը այս հարցում դեռ խիստ թերի է, ավելի քան թերի է այսօր այդ համակարգի պետական կառավարումը, որը վստահություն չի ներշնչում, բայց քաղաքական պատրաստակամությունը դրական է։ Դրական է նաև փոքր ՀԷԿ-երի հետ կապված հնչեցրած մոտեցումը, դրանց շահագործման ներկայիս գիշատիչ մոտեցումը մեր ջրային ռեսուրսների վատնման հիմնական պատճառներից մեկն է։

բ) եկամտահարկի նվազեցումը մինչև 23%՝ սա ևս կարևորագույն խնդիր է, տնտեսության տառացիորեն բոլոր ոլորտների զարգացման համար, բայց մանավանդ բարձր տեխնոլոգիական, որոնց աշխատողները անհամաչափ հարկվում են գործող հարկային համակարգի պայմաններում, դուրս դնելով նրանց միջազգային մրցակցությունից։ Այս օրենսդրությունը պատրաստ էր դեռ տարվա սկզբից, և հրաշալի կլիներ, որ այն գործարկվեր արդեն 2019 թ հունվարի 1-ից, բայց ցավոք դրան խանգարեցին վերջին քաղաքական զարգացումները (իր իսկ նախաձեռնած)։

գ) հանձնառությունը՝ թույլ չտալ սեփականության վերաբաշխում, ևս դրական է, թեև, իհարկե, դեռ ժամանակի փորձություն պետք է անցնի։ Ընդհանուր մոտեցումը՝ փորձել տնտեսական խնդիրները լուծել խելամիտ երկխոսության միջոցով, և սեփականատերերին բերել հավասար օրենքի դաշտ, ևս դրական է, թեև դրա իրականացումը ևս պետք է ժամանակի մեջ տեսնվի։

Դրանով հանդերձ, շատ հարցերում արտահայտած մտքերը դեռ բավական մակերեսային են, կամ իրականությունը աղավաղող։

Օրինակ, խոսելով օգոստոս-սեպտեմբերին տնտեսական աճի բացակայության մասին, Նիկոլը շրջանցեց այն փաստը, որ դրա հիմնական պատճառը գյուղատնտեսության կտրուկ անկումն էր, որն էլ իր հերթին տեղի ունեցավ հենց իր կողմից Սևանից ոռոգման ջրի բացթողման դադարեցման պատճառով։ Կամ էլ շրջանցեց այն փաստը, որ այս տարի արտահանման աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են, և դա տեղի է ունեցել ոչ թե հանքարդյունաբերության պատճառով (ինչպես ինքը պնդում էր), այլ գյուղատնտեսության և արդյունաբերության այլ ճյուղերում անկման պատճառով, դա պարզ է վիճակագրությանը արագ հայացք գցելուց հետո։ Նույն կերպ, 2018 թ նախորդ տարվա համեմատ կրկնակի դանդաղել է զբոսաշրջության աճը, թեև Նիկոլը խոստանում էր, որ ամբողջ աշխարհը գալու է մեր արած հեղափոխությամբ հիանալու, և կարելի է CNN-ով ու BBC-ով գովազդը անջատել։

Կարելի է համարել, որ դրանք բոլորը անցումային շրջանի խնդիրներ են, և որպես այդպիսին չպետք է շատ մտահոգեն մեզ, բայց ինձ մտահոգում է այն, որ անցումային շրջանի ավարտից հետո էլ, բացի վերը նշած մի քանի հարցից, ընդհանուր առմամբ տնտեսական զարգացման հստակ մոտեցումներ դեռ չկան, և պարզ չի, թե անցումը ագրարային-հանքարդյունաբերական երկրից բարձր տեխնոլոգիական երկիր ինչ մոդելով է տեղի ունենալու՝ ինչ ներդրումներ է անելու պետությունը, ինչպես է ներգրավելու խոշոր միջազգային ներդրողներին, ինչպես է լուծելու տնտեսության մեջ կուտակված բազմաթիվ հակասությունները, ինչպես է բարելավելու աշխատանքային ռեսուրսների որակը, և այլն։ Տնտեսությունը առայժմ իսկապես շարունակում է զարգանալ նախորդ իշխանությունների օրոք ձևավորված մոդելով և դրա իներցիայով, և այդ իներցիան անվերջ չի, արդեն հիմա այն սկսել է մարել, և առանց նոր կոնցեպտուալ մոտեցումների և համապատասխամ կարողությունների ստեղծման, ոչ մի թռիչքաձև աճ չի կարող լինել, ինչքան էլ դրա մասին խոսես։

Այսօր այսքանը, քանի որ Նիկոլի ելույթը ազդարարեց այս Ազգային ժողովի լուծարումը, բարձրացրած հարցերին մեր մոտեցումների մասին կխոսենք արդեն ընտրարշավի շրջանակներում։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>