Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. Ազգային ժողովն օրենքի ուժով արձակվում է (Տեսանյութ)
Դիտել նաև
Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել
Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան
«Փաստորեն, լիչնի նիպրիյազն եմ հա՞ սեփական թիմում». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին
Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին
Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի
Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր:
Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ և դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր:
Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:
Այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժող Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամկետից շուտ:
Zham.am

