«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթին Հայաստանը կներկայացնեն երեք մասնակից
Հայաստանում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ն անցկացվող «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայանա երեք մասնակիցներով՝ Եվա Բաղդասարյան, Վիկտորյա Մարգարյան և Տինա Հայրապետյան:
Միջոցառմանը ներկա լինելու համար Հայաստանում են ժամանել տասնյակ մոդելներ ԱՊՀ -ից և եվրոպական մի շարք երկրներից:
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հիշեցնենք, որ միջոցառումը նվիրված է Երևանի 2800-ամյակին: