Առողջապահության նախարարի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Լիանա Եղիազարյանն ազատվելու է աշխատանքից:
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ վաղվանից դադարեցնում եմ առողջապահության նախարարի խոսնակի պարտականություններս: Պատիվ էր աշխատել պարոն Թորոսյանի հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լիանա Եղիազարյանը:

