«Ռոսսելխոզնադզոր»–ը ժամանակավոր սահմանափակում է հայկական մի քանի ձեռնարկություններից ապրանքների մուտքը ՌԴ
ՌԴ անասնաբուժական 7 բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին եւ բոլոր շահագրգիռ անձանց հայտնում է Ղազախստանի, Հայաստանի, Գերմանիայի եւ Կորեայի ձեռնարկություններից ներկրվող անասնապահական ապրանքների՝ Ռուսաստանի եւ ԵՏՄ պահանջների մի շարք լուրջ խախտումների մասին։ Խախտումները ծառայության կողմից բացահայտվել են ապրանքների լաբորատոր հետազոտությունների արդյունքում, որոնք անցկացվել են «Ռոսսելխոզնադզոր»–ի ենթագերատեսչական մարմինների կողմից։
Սրա հետ կապված «Ռոսսելխոզնադզոր»–ը որոշում է կայացրել ժամանակավոր սահմանափակել հետեւյալ ձեռնարկություններից ապրանքների մատակարարումը Ռուսաստան՝ «ՖՈՒԴ ԷՔՍ» ՍՊԸ (Հայաստան) կապված իշխանի մեջ դահանակագույն եւ վառ կանաչ նյութ հայտնաբերելու հետ։
Բացի այդ, «Ռոսսելխոզնադզոր»–ը ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ է սահմանել «Իժեւսկի» ղազախական ձեռնարկության արտադրանքի առաքման վրա՝ հավի մսի մեջ սալմոնելա հայտնաբերելու պատճառով։