«Մեր ու դատապարտյալների հարազատների ակնկալիքը շատ ավելին էր». Նաիրա Զոհրաբյան
Համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Հասկանում եմ, որ չենք կարող համաներումը տարածել ՀՀ բոլոր կալանավորների վրա, բայց չպիտի մոռանանք, որ վերջին համաներումը տեղի էր ունեցել 2013-ին: Մեր ու դատապարտյալների հարազատների ակնկալիքը շատ ավելին էր, որ այն ավելի լայն հոդվածներ պիտի ներառեր: Այսօր ունենք 93 ցմահ ազատազրկված, որոնցից 16-ը՝ 18-21 տարեկանում են կատարել այդ արարքը: Եթե նայում ենք միջազգային փորձը, ցմահ ազատազրկում նշանակում են 21 տարեկանից սկսած»:
Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 72 կողմ ձայնով:
Zham.am