Պայթյուն է տեղի ունեցել Արխանգելսկում. կա զոհ և վիրավորներ
Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկ քաղաքում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս երեք հոգի գտնվում է հիվանդանոցում: Այդ մասին հայտնել այսօր հայտնել են լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը որոտացել է Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքի մոտ:
Արխանգելսկի մարզպետ Իգոր Օռլովը ասել է, որ պայթյունը որոտացել է ոչ թե շենքի մուտքի մոտ, այլ՝ ներսում: Նա նշել է, որ «իրավիճակն իսկապես շատ լուրջ է»:
Մարզպետը նշել է, որ տարածքում ձեռնարկվել են անվտանգության ապահովման համար միջոցառումներ:
Միջադեպի պատճառները պարզվում են:
Zham.am

