Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Մարտիրոսյանը դարձել էր չեմպիոն: Կազմակերպիչները տղամարդկանց պայքարում լավագույնը ճանաչել են հայ մարզիկին:
Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած՝ Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ (13 ոսկե, 10 արծաթե և 11 բրոնզե):
Թիմն ընդհանուր հաշվարկում գրավել է երկրորդ հորիզոնականը: