Ո՞րն է խոշոր կաշառքի գործով մինչ այժմ Արամ Հարությունյանին չկալանավորելու պատճառը (Տեսանյութ)
Դիտել նաև
Արայիկ Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից
Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
Խուզարկել են Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի տունը
Արամ Զավենիչը առաջարկում է Փաշինյանին Հայաստանի ոչնչացման համար պատասխանատու դարձնել ... հայ ժողովուրդին
Արամ Ա կաթողիկոսը Վատիկանից աջակցություն խնդրեց Արցախի և գերիների հարցով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել:
Մեկ այլ քրեական գործ կա քաղաքաշինության, հետո բնապահպանության նախկին նախարար, հիմա ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ:
Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործը նրան կալանավորելուն դեռ չի հասել, քանի որ Համբարձումյանը ներկայացրել է փոխանցման կտրոնի ոչ թե բնօրինակը, այլ պատճենը: Պատահական չէ, որ օրերս ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առանց անուններ տալու հայտարարել էր, թե պատգամավորին առնչվող կաշառքի վերաբերյալ գործով սպասում են թղթի պաշտոնական պատասխանի: Փաստորեն, ճակատագրի հեգնանք է սա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: