«Ռեյտինգայինը էությամբ կիսագողական համակարգ է...անհնար է ծուռ քանոնով ուղիղ գիծ գծել» Հակոբ Ավետիքյան
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հարցում շտապողականություն կա, ինչը մեզ լավ բանի չի հանգեցնի. «Տրամաբանություն կա, որ ներդրողներին խանգարում է երկրում տիրող այս վիճակը, բայց միայն սրանով բացատրել ընտրությունների արագացման գործընթացը` կասկածելի է»:
Անդրադառնալով ԸՕ փոփոխությունների տապալմանը` Ավետիքյանն ընդգծեց. «Ռեյտինգայինը էությամբ կիսագողական համակարգ է և, եթե այդ ձևաչափով են լինելու արտահերթ ընտրությունները, ապա բազմաթիվ խնդիրներ լուծում չեն ստանա: Անհնար է ծուռ քանոնով ուղիղ գիծ գծել»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու՞ իշխանությունը այս անգամ էլ չդիմեց ժողովրդին, Ավետիքյանը ասաց. «Հրավիրատոմսերը պատրաստ չէին, իսկ, եթե լուրջ` ես չեմ կարող ասել, ենթադրելի է, որ իշխանությանը ևս ձեռնտու էր հին Ընտրական օրենսգիրքը, բայց չեմ պնդում»:
Zham.am