«Սա Երեւանում հեղափոխության նահանջն է՝ երգով». Ոսկան Սարգսյան
Նորաթուխ քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ գնահատում է Կամո Արեյանի պրոֆեսիոնալիզմը եւ նրա ինստիտուցիոնալ հիշողությունը եւ պատրաստ է նրան իր խորհրդական դարձնել:
Ի՜նչ էլ բառ է գտել`ինստիտուցիոնալ հիշողություն: Այդ հիշողության մեջ հաստատ կլինեն «Երեւան» հիմնադրամի մեծ փողերը, Երեւանի տարբեր հատվածներում ջրի գնով ծախված, հետո բազմապատիկ թանկ վերավաճառված հողերը, մայրաքաղաքի կենտրոնում ամեն տարի ասֆալտապատող նույն փողոցները:
Սա Երեւանում հեղափոխության նահանջն է՝ երգով:
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

