Մաշա Մնջոյանի երգով միկրոբլոգում կիսվել է Հնդկաստանի վարչապետը և գրառում է արել. Տեսանյութ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսահոլովակով, որում հայ երգչուհի Մաշա Մնջոյանը կատարում է Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից մեկը՝ հայկական երաժշտական գործիքների հնչյունների ներքո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նարենդրա Մոդին տեսահոլովակին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հիանալի է երգում Մաշա Մնջոյանը: Բաց մի թողեք Խոր Վիրապ եկեղեցու և Արարատ լեռան հիանալի համապատկերը: Օգտագործվել են նաև տեղական ազգային գործիքներ դուդուկն ու բլուլը»: