ԸՕ փոփոխությունների օրինագիծը այս անգամ ևս մերժվեց ԱԺ-ի կողմից. ընտրությունները կանցկացվեն հին ԸՕ- ով (Տեսանյութ)
ԱԺ-ում այսօր երկրորդ անգամ քվեարկության էր դրվել ԸՕ փոփոխությունների օրինագծը:
62 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ քվեարկության արդյունքով՝ ԸՕ փոփոխությունների օրինագծը չընդունվեց ԱԺ-ի կողմից:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում էր ԸՕ-ի փոփոխությունը: Քննարկումը անցավ թեժ մթնոլորտում:
Ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել օրինագծին:
ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը իր ելույթում նշեց, որ բոլորը պատանդ են ՔՊ-ի ձեռքում և, որ ԱԺ-ն պաշարված է: Վերջինիս հակադարձց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ ասելով, որ նման հայտարարություններից առաջ լավ կլինի, եթե Աշոտյանը հիշի ՀՀԿ-ի գործողությունները:
Ավելացնենք, որ քվեարկության ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ասաց, որ այս փոփոխությամբ նպատակ ունեին քաղաքական դաշտը բարելավելու: Հարցին՝ հնարավո՞ր է, որ կրկին քվեարկության բերեք ԸՕ փոփոխությունների օրինագիծը, պատգամավորն ասաց՝ «Իմաստ չեմ տեսնում»:
Հիշեցնենք, որ հին ընտրական օրենսգրքով ԱԺ- ում կարող է լինել առնվազն երեք քաղաքական ուժ:
Zham.am