Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Պարոնա՛յք նոր իշխանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլևս հասարակական ակտիվիստներ չեք. Արտակ Զաքարյան

Մինչև կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը

Ասում են, որ տաղանդավոր դիլետանտներից վատ միայն անտաղանդ պրոֆեսիոնալներն են: Այսօր մեր քաղաքական դաշտում այս ասույթը սկսել է աչք ծակել, և ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ տաղանդավոր դիլետանտներն ու անտաղանդ պրոֆեսիոնալները գործ անելու փոխարեն կշարունակեն ժխտել, մերժել, քննադատել, նախկինը սևացնել ու ինքնագոհ առաջ շարժվել, մինչև կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը:

Դատելով արձագանքներից, արտաքին քաղաքականության և մի շարք այլ հարցերի շուրջ Վիգեն Սարգսյանի հրապարակային դիտարկումները կարծես ցավոտ մտրակ էր : Այն որակվեց իբրև ռևիզիոնիզմ, ինչը նշանակում է, որ ո՛չ միայն չի հասկացվել հրապարակային խոսքի իմաստը, այլ նաև թե ի՞նչ է նշանակում ռևիզիոնիզմ:

Արտաքին հարաբերությունների հարցերով հյուրախաղերի ժամանած և Հայաստանի Հանրապետության վարչապետի կարճատև խորհրդականը հանդիսացած մարդը, ով Հայաստանի արտաքին քաղաքականության հետ գրեթե կապ չունի, որոշել էր իր “պրոֆեսիոնալ” խոսքը ասել, ավելի շատ արդարացնելով ԱՄՆ-ին ու նրա շահերը: Պարոնա՛յք, ԱՄՆ-ը առանց ձեզ էլ հստակ պատկերացնում է, թե ի՞նչ և ինչպե՞ս է ցանկանում իրականացնել: Դուք մեր երկրի շահերի համար մտածեք, մեր երկրի անվտանգության ու նրա արտաքին բաղադրիչի մասին մտածեք:

Առնվազն վերջին տաս տարիներին Հայաստանի արտաքին հարաբերություններն այն ոլորտներից մեկն է եղել, որտեղ իրականացված քաղաքականությունը ոչ միայն հարցեր չի առաջացրել, այլ իր տեսակով ու սպեցիֆիկայով ապահովել է Հայաստանի համար լավագույն լուծումներն ու հեռանկարները:

Նախկին խորհրդականը մոռացել է, որ իշխանափոխությունից հետո, ոչ թե նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը փոխվեց, այլ հակառակը՝ նոր իշխանություններն իրենց նախկինում հռչակած արտաքին քաղաքական մոտեցումները փոխեցին, այն հարմարեցնելով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության կուրսին: Որովհետև վարչապետ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ պետության արտաքին քաղաքականությունը պոպուլիզմ չի սիրում, և Հայաստանի շահերն էլ պահանջում են անել այն, ինչ արել են նախկին իշխանությունները: Եվ հիմա բոլոր գործընկերներին պետք է կարողանան ապացուցել, որ դրանում անկեղծ են ու հաստատակամ:

Խառատյանն իր պարզունակ դիլետանտական տաղանդով ու “պրոֆեսիոնալի” մուշտակով այնպես է մեկնաբանում եղելությունները, կարծես թե ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախի անկախության փաստն ու Հայոց ցեղասպանությունը, կամ Ռուսաստանի Դաշնությունը ռազմատեխնիկական հերթական մեծ պայմանագիրն է առաջարկել Հայաստանին, կամ էլ Հնդկաստանն ու Չինաստանը, ոգևորվելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վեհ գաղափարներից՝ սպառազինության ու տեխնիկայի մարդասիրական ակցիա են իրականացնելու հատուկ Հայաստանի նոր իշխանությունների համար: Իմիջայլոց, նշեմ, որ և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի (և՛ ոչ միայն) հետ նախորդ իշխանություններն են հիմքեր դրել ռազմատեխնիկական համագործակցության համար:

Բոլթոնի այցով և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված, մենք զգուշացնում ենք, որ առաջիկա զարգացումներում պետք է խիստ հաշվենկատ լինել, և չներքաշվել մեծ հակասությունների դաշտ: Որպես պատասխան ասում եք, թե ինչ է խոսվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին: Խոսում եք Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ծրագրից դուրս գալու մասին, Մելլաթ բանկի փակման մասին և այլն:

Որպեսզի ակնարկս չընկալվի որպես անդրադարձ Արսեն Խառատյանին, ասեմ հետևյալը. պարոնա՛յք նոր իշանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլևս հասարակական ակտիվիստներ չեք: Մենք մեր սխալներն ու թերությունները ձեզանից լավ գիտենք: Իսկ ձեզ քննադատում ենք, որ դրանից հետևություններ անեք, որ չսխալվեք այնտեղ, որտեղ մենք հաջողել ենք, որ ձեր անփորձությունն ու անպատասխանատվությունը գոնե արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտում չբերի մեծ պրոբլեմների:

Խոսում եք Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին, առանց գիտակցելու, որ այդ գործընթացն առավելագույնս ծառայեցվեց տարբեր հարցերում Հայաստանի շահերն առաջ տանելու համար՝ և՛ արցախյան հարցում, և՛ ցեղասպանության ճանաչման հարցում, և միջազգային հեղինակության ու գործընկերության նոր մակարդակների ապահովման հարցերում:

Տարօրինակ է նաև այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իսկ իր նախկին խորհրդականը քննադատում է ԵԱՏՄ մտնելու ՀՀ որոշումը՝ նշելով որ իբրև թե դրա արդյունքում կրճատվել է ամերիկյան ֆինանսական աջակցությունը, ազատ առևտրի պայմանագիր ունենալը և պետական դրամաշնորհները:

Պարոնա՛յք, ԵԱՏՄ մտնելու Հայաստանի որոշումը, սկզբնական շրջանում մեր արտաքին մի շարք գործընկերների համար իհարկե անցանկալի է երևացել, մեկնաբանվել որպես կամ կամ պարադիգմում կատարված ընտրություն, բայց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովն ապացուցեց բոլորովին այլ բան և Հայաստանը վերահաստատեց իր տեղը եվրոպական համագործակցության համակարգում: Եթե Հայաստանի հետ կապված միջազգայնորեն «աննախադեպ» որևէ բան կա, հավատացեք դա կատարված իշխանափոխությունը չէ, այլ «կամ-կամ»-ը «և-և»-ով փոխարինելու բացառիկ կարողությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր իշխանություններին է փոխանցել կնքված, ստորագրված և վավերացված ԵՄ-ՀՀ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որն ըստ շշուկների (հուսամ, որ կառավարության մեր աղբյուրները չափազանցնում են) նոր կառավարության համար կարծես թե “չինական հիորոգրիֆներ” լինի և տղերքը չգիտեն, թե ինչ պետք է անեն (իհարկե խոսքը ԱԳՆ մասին չէ):

Ինչ վերաբերում է 1000 դրամով բանակը պահելու դիտարկմանը, ապա “Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի” մասին նման կերպ արտահայտվող և զինվորական ծառայություն չտեսած Արսեն Խառատյանին, որպես առաջնագծում ծառայած գումարտակի նախկին հրամանատար ասեմ, որ այդ հարցով դուք լավ կանեք չխոսեք: Իսկ խոսելուց առաջ, գոնե հարցրեք հիմնադրամի շահառու ընտանիքներին ու պաշտպանության նախարարության ներկայիս ղեկավարությանը: Նրանք էլ կարծում եմ, ձեզ կասեն, որ ճիշտը ձեր լռելն է:
Իսկ սպառազինությունների դիվերսիֆիկացման շուրջ ձեր պատկերացումների մասին կարող եք խորհրդակցել զինված ուժերի ցանկացած ստորաբաժանման ցանկացած սերժանտի հետ: Հաստատ ձեզ օգտակար խորհուրդներ կտան, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ի՞նչ է նշանակում Զինված Ուժերը:

ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>