Սա ընդդիմության հաղթանակն է. Սաակաշվիլին մեկնաբանել է նախագահական ընտրությունները Վրաստանում (տեսանյութ)
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքներով առաջադրված թեկնածուներից և ոչ մեկ չկարողացավ հավաքել ձայների 50 %: Դրա մասին են վկայում էքզիթ-փոլի արդյունքները:
Վրաստանում նախագահական ընտրությունների արդյունքներին է անդրադարձել նաև այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ֆեյսբուքյան իր էջում նա մեկնաբանել է
«Դուք տեսնում եք էքզիթ-փոլի արդյունքները¸ որի համաջայն պետք է կայանա ընտրությունների երկրորդ փուլը: Ընդդիմությունը հաղթում է այս ընտրություններում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Բաքրաձեին և «Եվրոպական Վրաստանին» նման խիզախ քայլի համար: Դա նշանակում է, որ ընդդիմությունը նորից միավորվում է, ինչպես վարդերի հեղափոխության ժամանակ, և պարտության ոչ մի ռիսկ չկա: Ես վստահ եմ, որ նման քայլ կանի նաև ընդդիմադիր Շալվա Նաթելաշվիլին», - ասաց Սաակաշվիլին ֆեյսբուքի ուղիղ եթերում:
Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Դավիթ Բաքրաձեն ընդունեց պարտությունը: Նրա կուսակցությունում նաև հայտարարեցին, որ չնայած մի շարք հարցերում առկա տարաձայնություններին, կաջակցեն Վաշաձեին ընտրությունների երկրորդ փուլում, եթե այդպիսիք կայանան:
Zham.am