ՀՅԴ-ն հրապարակում է համամասնական եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների ցուցակները ( Տեսանյութ)
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հրապարակեցին համամասնական եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների ցուցակները: Այսպես՝ ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ հորիզոնականում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կյուրեղյանն է, հինգերորդը՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետեւ հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան:

