Աջարիայում ընտրակաշառքի դեպք է արձանագրվել. Լուսանկար
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հրապարակել է ընտրակաշառքի դեպքերի մասին պատմող լուսանկարներ։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, իշխող ուժի օգտին տեղամասերում աշխատող համակարգողներից մեկի տետրից արված լուսանկարում երևում է, թե «Վրացական երազանք»-ը որքան գումար է տվել կոնկրետ քաղաքացիների ձայները ստանալու համար։
Հեռուստաալիքի փոխանցմամբ, այսպես կոչված համակարգողները որոշակի բյուջե ունեն և գումարը տեղում փոխանցում են ձայների դիմաց: Կոնկրետ դեպքը տեղի է ունեցել Աջարիայում, այս մասին հաղորդում է Aliq.ge կայքը:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ:
Քաղաքագետները նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ են համարում ԱԳ նախկին նախարար, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, ով վայելում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը, և Սաակաշվիլիի նախկին դաշնակից, «Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վարշաձեին։
Zham.am