ԱՄՆ-ում սինագոգում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվն ավելացել է. Տեսանյութ
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Պիթսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնել է քաղաքի հանրային անվտանգության վարչության պետ Վենդել Հիսրիկը։
Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 6 մարդ, որից 4-ը՝ ոստիկաններ։ Տուժած իրավապահներից 2-ը գտնվում են ծանր վիճակում։
Հիշեցնենք, որ երեկ Պիտսբուրգ քաղաքի սինագոգում տեղի է ունեցել հրաձգություն, դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները, հայտնվելով հրաձգության մեջ, թաքնվել են մեքենայի հետևում:
Ըստ միջազգային լրատվության՝ հանցագործը կրակել է ինքնաձիգից: