Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք (LIVE)
Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
«Ազատության» թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ միջին տարիքի մարդ, նռնակով զինված, մուտք է գործել Կառավարության շենք ու սպառնացել այդ պայթեցնել։ Ոստիկանները արագորեն վնասազերծել են նրան և տեղափոխել ԱԱԾ։

