Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Կարո՞ղ է` վաղը, մյուս օրն էլ մեկը պահանջի Արցախը զոհել, որ Հայաստանը լավ ապրի, մտահոգ եմ. Արթուր Խաչատրյան

Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Որքան էլ անձնական խորը ակնածանք ունենամ Վարազդատ Կարապետյանի նկատմամբ, որևէ կերպ չեմ կարող համաձայնվել այս մոտեցման հետ: Սա կոչվում է ազգային պետության վախճան: Ամեն բան հանել տալ մասնավորին: Մասնավոր դպրոցներ, մասնավոր հիվանդանոցներ, մասնավոր ոստիկանություն (ո՞վ ասաց, որ մասնավորը չի կարող հասարակական կարգն ավելի լավ պաշտպանել, քան պետությունը, կամ էլ մասնավոր խուզարկուներն ավելի վատն են քան պետականները), մասնավոր բանտեր, մասնավոր դատարաններ, մասնավոր բանակ (վարձկաններ միշտ էլ եղել են ու կլինեն), մասնավոր նախարար (ի՞նչ տարբերությունը նախարարի աշխատավարձը պետությունն է տալիս, թէ որևէ մասնավոր ընկերություն, ում հետ պետությունը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել): Բա հետո՞...... Բա պետության դերը ո՞րն է: Ամեն ինչ մասնավորեցնե՞նք: (Օ, յուղոտ պատառ: Պատկերացրեք ի՜նչ ջեք փոթ կխփի այն մասնավոր ընկերությունը, ով կշահի նախկին պետական հաշվապահությունն իրականացնելու պայմանագիրը:)

Մասնավոր ընկերությունը մտածում է իր բաժնետերերի հարստության ավելացման մասին: Դա է մասնավոր ընկերության նպատակը ու պետք չի նոր գյուտեր անել: Իսկ հանրային շահի մասին ո՞վ պետք է մտածի, եթե ոչ պետությունը: Փոխարեն մտածենք պետությունն ուժեղացնելու մասին, հանրային շահի մասին, մի քանի հոգու համար բիզնես ենք ստեղծում:

100.000 մարդ հանել գցել փողոց: Հենց այնպես, մի հարվածով: 100.000 պետական ծառայողը 100.000 ընտանիք են պահում: Լավ, վատ, բայց պահում են: Պետությունը չի կարող այսքան հեշտ, գրչի մի հարվածով 100.000 ընտանիքի ճակատագրի հետ խաղալ: Երկրում ն մասնավոր հատվածի համար բավարար բիզնես չկա: Մասնավոր բիզնեսում աշխատատեղերի պահանջարկը խիստ սահմանափակ է (չեմ խոսում սեզոնային աշխատանքի մասին. օրինակ՝ պահածոների գործարանում սեզոնային բանվոր): 100.000 մարդու մասնավոր հատվածն ինչպե՞ս է կլանելու: Թրեյնինգո՞վ: Լավ էլի, մեծ մարդ եք:

Պետություններն ուժեղ են այն ժամանակ, երբ կա փոխադարձ պատասխանատվություն՝ պետությունը պատասխանատու է քաղաքացիների, իսկ քաղաքացիները պետության համար: Պետության առաքելությունը բոլորի մասին հոգ տանելն է, այլ ոչ թե 100.000 հոգուն զոհ տալը մնացածի ենթադրյալ բարեկեցության համար: 100.000 հոգուն փողոց շպրտելու համար շատ խելք պետք չէ, բայց այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելն է, որ իմաստություն պահանջում: Այսպես որ գնանք, կարո՞ղ է վաղը մյուս օրն էլ մեկը պահանջի Արցախը զոհել, որ Հայաստանը լավ ապրի: Մտահոգ եմ.....

Հայաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>